Բայրամովն ու ԵՄ նոր դեսպանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վաշինգտոնյան պայմանավորվածությունները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն ընդունել է Բաքվում Եվրոպական Միության նոր դեսպան Մարիանա Կույունջիչին։
Մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում երկկողմ գործակցության մասին, ընդգծվել է էներգետիկ նախագծերի կարևորությունը։
Անդրադարձ է եղել տարածաշրջանային զարգացումներին, ընդգծվել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածություններին, մասնավորապես՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որոշումը։

You may also like...