Մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնական այցը Չինաստան

Սեպտեմբերի 12-ին մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի պաշտոնական այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ մասնակցելու Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության 2025 թվականի համագումարին:

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպել է ՉԺՀ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանի հետ:

You may also like...