ԱՄՆ ծրագիրը Ժնևյան բանակցությունների արդյունքում 28 կետից դարձել է 19 կետ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ծրագիրը Ժնևյան բանակցությունների արդյունքում 28 կետից դարձել է 19 կետ։
Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թե կոնկրետ որ կետերն են դուրս եկել, պարբեարականը չի նշում, սակայն փոփոխությունները կատարվել են Կիևի և եվրոպական գործընկերների պահանջով։
Հավանաբար դրանք վերաբերում են ուկրաինական զորքի թվաքանակին և երկրի սահմաններին։
