Երևանի 57 փողոցում տեղադրվել են էներգախնայող LED լուսատուներ. Ավինյան

Լուսավորության ոլորտում ունենք գերազանց ցուցանիշներ՝ թվային առումով, որովհետև շատ մեծ ծավալի LED լամպեր ենք տեղադրել՝ մոտ 7500-ից ավելի 57 փողոցում, որոնք էներգախնայող են:

Այդ մասին ասուլիսին ասաց Երևան քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Կառուցել ենք մոտ 30 կմ երկարությամբ լուսավորության ցանց և իրականացնում ենք լարերը ստորգետնյա հատված տեղափոխելու ծրագիրը: Հասցրել ենք 7 փողոցի ծրագիրը, և ևս 2 փողոցում աշխատանքները շարունակվելու են:

Շուտով նաև աշխատանքները տեսնելու ենք Աբովյան փողոցում»,- նշեց Տիգրան Ավինյանը:

You may also like...