Բայրամովն ու Կալասը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը և Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հանդիպում է ունեցել եվրոդիպլոմատիայի ղեկավար Կալլասի հետ:

Քննարկվել են Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:

Հաղորդվում է, թե հիմնական ուշադրությունը դարձվել է քաղաքական երկխոսության ամրապնդմանը, տնտեսական և առևտրային համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև փոխգործակցության ակտիվացմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան և տրանսպորտը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ և քննարկել Երևանի և Բաքվի միջև շարունակվող խաղաղ գործընթացը:

You may also like...