«Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղում ուղևորատար ինքնաթիռներ են բախվել

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղում ուղևորատար ինքնաթիռներ են բախվել։

«Ռոսիա ավիաուղիներ» ավիաընկերության մամուլի ծառայության տվյալներով՝ Մոսկվայից Պեկին ուղևորվող Hainan Airlines ավիաընկերության Airbus A330 ինքնաթիռը բախվել է Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ չվերթի «Ռոսիա Սուխոյ Սուպերջեթ» ինքնաթիռին։

Երկու ինքնաթիռներն էլ վայրէջք են կատարել, ուղևորները տարհանվել են:

Չվերթերը մեկնել են պահեստային ինքնաթիռներով։

You may also like...