Հայաստանն ու Անգոլան փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել
Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անգոլայի ԱԳ նախարար Տետե Անտոնիոյի հետ։
Երկու երկրների միջև քաղաքական երկխոսության և կրթության ոլորտում համագործակցության նպատակով Արարատ Միրզոյանը և Տետե Անտոնիոն ստորագրել են երկու փոխըմբռնման հուշագիր․
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Անգոլայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև՝ քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմ ներդնելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական դպրոցի և Անգոլայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիայի միջև՝ դիվանագիտական կրթության և պատրաստման ոլորտում համագործակցության մասին»։
Հայաստանի և Անգոլայի ԱԳ նախարարները կարևորել են նաև բազմակողմ հարթակներում առավել ակտիվ փոխգործակցությունը։
