ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. ինչ են քննարկել Փաշինյանն ու Սինիրլիօղլուն

ՄԱԿ 80-րդ նստաշրջանի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

Կողմերը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու տարածաշրջանում համագործակցության խթանումը:

58649_b.jpg (714 KB)

Շեշտվել է, որ երկկողմ ակտիվ փոխգործակցությունը նպաստում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության և փոխվստահության ամրապնդմանը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող այլ հացերի շուրջ:

58650_b.jpg (796 KB)

You may also like...