Մենք աջակցում ենք Մոլդովային դեպի ԵՄ իր ճանապարհին. Կայա Կալաս
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ողջունել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի եվրոպամետ կուսակցության հաղթանակը երկրի խորհրդարանի ընտրությունում:
«Մոլդովայի քվեարկությունը միանշանակ «այո» է եվրոպական ապագային։ Չնայած ապատեղեկատվություն տարածելու և ընտրողների ձայները գնելու՝ Ռուսաստանի հսկայական ջանքերին, ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել ազատության ձգտող ժողովրդին:
Մենք աջակցում ենք Մոլդովային՝ ԵՄ իր ճանապարհին»,- գրել է Կալասը X-ի իր էջում։
