Քննարկվել և հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի օրակարգային նախագծերը

ՀՀ ԱԺ խորհուրդը սեպտեմբերի 5-ին նիստ է գումարել: Այն վարել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի և սեպտեմբերի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:

Խորհուրդը հաստատել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 42 հարց:

photo (9).jpg (339 KB)

Ի գիտություն է ընդունվել ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի ընթացքում միջխորհրդարանական կապերի վերաբերյալ տեղեկանքը:

Քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները թեկնածուներ չեն առաջադրել: Մրցութային խորհրդի անդամ է նշանակվել Արուսյակ Ջուլհակյանը:

You may also like...