Վրաստանում առգրավվել են դիվերսիայի համար նախատեսված մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ նյութեր. Պետական անվտանգության ծառայություն
Վրաստանում առգրավվել են հոկտեմբերի 4-ի դիվերսիայի համար նախատեսված մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ նյութեր, հայտնել է երկրի պետական անվտանգության ծառայությունը։Նախարարության տվյալով՝ ձերբակալվածներն են Պաատա Բուրչուլաձեն, Մուրթազ Զոդելավան, Իրակլի Նադիրաձեն, Պաատա Մանջգալաձեն և Լաշա Բերիձեն:
Վրաստանի ՆԳՆ-ի հաղորագրության մեջ նշվում է, որ նրանց կարող է սպառնալ մինչև 9 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք նաև՝ Թբիլիսիում ընդդիմադիրների միտինգն սկսվել էր շաբաթ երեկոյան՝ Վրաստանում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում՝ Թբիլիսիի քաղաքապետի ընտրության օրը:
Ընտրապայքարին մասնակցել է 12 կուսակցություն, 7 հազարից ավելի թեկնածուով:
Ընդդիմադիր 8 կուսակցություն բոյկոտել է ընտրությունը:
Սկզբում ցուցարարները հավաքվել էին Ազատության հրապարակում, ապա նրանց որոշ մասը շարժվել էր դեպի երկրի նախագահ Միխեիլ Կավելաշվիլու նստավայր:
Իրավապահները Վրաստանի նախագահի նստավայր ներխուժած ակցիայի մասնակիցների դեմ կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ:
