Քննարկվել են Հայաստանի և Բրազիլիայի խորհրդարանների միջև համագործակցության խորացման հարցեր
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:Քննարկվել են Հայաստանի և Բրազիլիայի խորհրդարանների միջև համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին:
