Ապօրինի գույքը վերադարձնելու գործում չեմ վախենում «հեքիաթի վատ հերոսը» լինելուց. Գլխավոր դատախազ (տեսանյութ)

«Կերպարից դուրս» հաղորդաշարի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հարցազրույց է տվել և դրա շրջանակում խոսել ապօրինի գույքի պետությանը վերադարձնելու մասին:

«Ինքս ոչ հաճելի որոշում կայացնելու ունակություն ունեմ. ես հասկանում եմ, որ փողերի լվացման մեղադրական եզրակացությամբ, ապօրինի ծագում ունեցող գույքի ու պետական շահերի պաշտպանության հայցերով «արժեզրկում» եմ այն մարդու կյանքը, որն իր կյանքը «նվիրել» է ապօրինի ճանապարհով գումար վաստակելուն:

Ես չեմ վախենում դրանից, չեմ վախենում այդ համատեքստում «հեքիաթի վատ հերոսը» լինելուց»,- ասել է նա:

You may also like...