Միասին հասանք անհնարինին՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն է. ստորագրվեց Գազայի հրադադարի համաձայնագիրը
Եգիպտոսի և ԱՄՆ ղեկավարների համանախագահությամբ Շարմ էլ Շեյխում մեկնարկած Խաղաղության գագաթնաժողովի ընթացքում ստորագրվել է Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագիրը:
Փաստաթուղթը ստորագրել են ԱՄՆ, Եգիպտոսի, Թուրքիայի և Կատարի ղեկավարները: Դոնալդ Թրամփի խոսքով՝ փաստաթուղթը սահմանում է բազմաթիվ կանոններ:
Ստորագրման արարողությանը նախորդած ելույթի ժամանակ Դոնալդ Թրամփը կրկին շնորհակալություն է հայտնել միջնորդ երկրներին: Նա նաև հիշեցրել է իր օժանդակությամբ լուծված հակամարտությունների մասին:
ԱՄն նախագահը հատուկ ընդգծել է գագաթնաժողովին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությունը:
«Միասին մենք հասել ենք անհնարինին՝ վերջապես Մերձավոր Արևելքում խաղաղություն է տիրում», — նշել է նա՝ հավելելով՝ այս պահից ի վեր կկառուցենք ուժեղ, կայուն և բարգավաճ տարածաշրջան:
