Թրամփը սպառնում է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին, եթե խախտվի Գազայի հատվածի վերաբերյալ համաձայնագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է վերացնել ՀԱՄԱՍ շարժումը՝ Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման խաղաղ համաձայնագրի խախտման դեպքում:
Truth Social սոցցանցի հրապարակման մեջ Թրամփը սպառնացել է միջոցներ ձեռնարկել, եթե խմբավորումը չկատարի զինաթափման մասին պահանջները:
Սպիտակ տունը չի պարզաբանել, ԱՄՆ առաջնորդն էլ չի հստակեցրել, թե ինչպես է կատարելու իր խոստումը:
Թրամփը չի նշել նաև, թե արդյոք նկատի ունի Իսրայելը, քանի որ իսրայելական զորքերի նման գործողությունները կխախտեն հրադադարի համաձայնագիրը։ Նա միայն հավելել է, որ ամերիկյան զորքեր չի ուղարկի տարածաշրջան։
