ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը Ժնևում հանդիպել է Վրաստանի խորհրդարանի իր գործընկերոջ հետ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի շրջանակներում հանդիպել է Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Կախա Օկրոջանաշվիլիի հետ։

Դավիթ Առաքելյանը և Կախա Օկրոջանաշվիլին անդրադարձել են աշխատակազմի ստորաբաժանումների միջև տարբեր ձևաչափերով համագործակցության հնարավորություններին և խորհրդարանական գործունեության ապահովմանն ուղղված աշխատանքներին:

Ընդգծվել է աշխատակազմերի կարողությունների շարունակական զարգացմանը, փորձի փոխանակմանը և աշխատակազմերի տարբեր ստորաբաժանումների միջև անմիջական շփումներին ուղղված ծրագրերի իրականացումը:

You may also like...