Արսեն Թորոսյանն այցելել է ՄՍԾ Վաղարշապատի, Արմավիրի և Բաղրամյանի տարածքային կենտրոններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի, Արմավիրի և Բաղրամյանի տարածքային կենտրոններ։

Ինչպես հայտնել են նախարարությունից, աշխատանքային այցի ընթացքում նախարարը շրջել է կենտրոններում, հետևել քաղաքացիների սպասարկման, մասնավորապես՝ դիմումների ընդունման, խորհրդատվության և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացներին։

571210452_1241080864730395_8209605256602391167_n.jpg (1005 KB)

Արսեն Թորոսյանը նշել է, որ սոցիալական ծառայությունների որակի բարձրացումը և բնակչության կարիքներին առավել հասցեական արձագանքելն ԱՍՀ նախարարության առաջնահերթություններից է։

Այս համատեքստում նախարարը կարևորել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում գործող և նախատեսվող միջոցառումների վերաբերյալ պատշաճ խորհրդատվության տրամադրումը։

Նրա խոսքով՝ տարածքային կենտրոն այցելող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ստանա լիարժեք տեղեկատվություն՝ առկա հնարավորությունների, աշխատանքի տեղավորման ծրագրերի մասին և ունենա աջակցություն՝ կայուն զբաղվածություն ձեռք բերելու հարցում։

571222061_1241079681397180_2093932356916142166_n.jpg (478 KB)

Այցի ավարտին Արսեն Թորոսյանը հանձնարարել է շարունակական աշխատանքներ իրականացնել քաղաքացիների սպասարկման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ՝ ուշադրության կենտրոնում պահելով քաղաքացիների կարծիքներն ու արձագանքները։

You may also like...