ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել ԱՄՆ-ի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև գործընկերությունը խորացնելու վերաբերյալ
Վաշինգտոնում կայանալիք C5+1 առաջնորդների գագաթնաժողովից առաջ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է «C5+1 դիվանագիտական հարթակի ռազմավարական կարևորության ճանաչման և ԱՄՆ-ի ու Կենտրոնական Ասիայի երկրների միջև գործընկերության խորացման մասին» բանաձևը:
Փաստաթղթում ԱՄՆ Սենատը վերահաստատում է «C5+1» հարթակի ռազմավարական կարևորությունն ԱՄՆ-ի հետ տարածաշրջանային ինքնիշխանության, կայունության և անվտանգության ընդհանուր շահերի ամրապնդման գործում:
Երախտագիտությունն է հայտնում տրանսպորտային միջանցքների զարգացման միջոցով էներգետիկայի և կարևոր օգտակար հանածոների ոլորտում համագործակցության ընդլայնման համար:
Նշում է Կենտրոնական Ասիայի պետությունների կայուն հանձնառությունը՝ համակարգելու հակաահաբեկչական ջանքերը C5+1 ձևաչափի շրջանակում։
Հույս է հայտնում ռազմավարական առևտրային խոչընդոտների նվազեցմանն ու կողմերի միջև բարգավաճման և բարեկամության հետագա ամրապնդման համար։
Մանրամասները՝ սկզբաղբյուրում։
