Իմամօղլուն պահանջել է իր դատավարությունն ուղիղ հեռարձակել թուրքական հեռուստատեսությամբ
Ստամբուլի կալանավորված նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն իր դեմ կոռուպցիայի մեղադրանքներն անվանել է «ամոթալի»:
«Դա ուղղված է մեր հանրապետությունը հիմնադրած Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) դեմ։
Սա ամոթ է։ Ես կոչ եմ անում խորհրդարանին ապահովել դատավարության ուղիղ հեռարձակումը պետական TRT-ով և մյուս հեռուստաալիքներով»,- Իմամօղլուի խոսքն է մեջբերել Sozcu-ն։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավարտվել է նախկին քաղաքապետի դեմ կոռուպցիայի գործով նախաքննությունը։
Նա համարվում է այդ գործով գլխավոր մեղադրյալ և «հանցավոր կազմակերպության հիմնադիրն ու ղեկավարը»:
Ստամբուլի գլխավոր դատախազությունն Իմամօղլուի համար պահանջել է 282-2352 տարվա ազատազրկում՝ ըստ հանցագործությունների համակցության։
Մանրամասները՝ սկզբաղբյուրում։
