Վրաստանում հայտնաբերվել են թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված բոլոր անձանց մարմինները
Վրաստանում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված բոլոր 20 թուրք զինվորների մարմինները հայտնաբերվել են:
Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր 19 զոհերի մարմինների հայտնաբերման մասին։
«Ադրբեջանա-վրացական սահմանին ռազմական ինքնաթիռի վթարի վայրում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 20-րդ զոհված զինծառայողի մարմինը»,- հայտարարել է Թուրքիայի ռազմական գերատեսչությունը։
