Թբիլիսիում մեկնարկել է Վրաստանի և Հայաստանի միջև իրավական վեցերորդ ֆորումը
Մեկնարկել է Վրաստանի և Հայաստանի միջև իրավական վեցերորդ ֆորումը, որն այս անգամ անցկացվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիիում:Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Ֆորումի ընթացքում անդրադարձ է կատարվելու հետևյալ թեմաներին՝
- մարդու իրավունքների պաշտպանությանը,
- արդարադատության ոլորտի թվայնացմանը,
- քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներին:


