Խաղաղության ծրագիրը Ժնևում կքննարկեն Ուկրաինայի, ԱՄՆ-ի և եվրոպական 3 երկրի ներկայացուցիչներ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և երեք եվրոպական երկրների ներկայացուցիչները կիրակի օրը Ժնևում խորհրդակցություններ կանցկացնեն Թրամփի վարչակազմի նոր խաղաղության ծրագրի վերաբերյալ։
«Մեր խորհրդատուները վաղը կաշխատեն Շվեյցարիայում՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և E3 ձևաչափի, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները», — գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ զրույցից հետո։
«Եվրոպացի առաջնորդների մեծ մասը պատրաստ է օգնել և միանալ։ Ներկայումս խորհրդակցություններ են ընթանում տարբեր մակարդակներում, և կարևոր է իրական և երկարատև խաղաղություն որոնող յուրաքանչյուրի գործունեությունը», — շարունակել է Ուկրաինայի նախագահը։
Սթարմերի և Զելենսկու միջև հեռախոսազրույցից հետո Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությունը մամուլի հաղորդագրության մեջ հայտնել է, որ Սթարմերը Զելենսկուին տեղեկացրել է շաբաթ օրը Հարավային Աֆրիկայում կայացած G20 գագաթնաժողովի շրջանակներում Կամքի կոալիցիայի առաջնորդների միջև կայացած բանակցությունների մասին և հայտարարել, որ իր ազգային անվտանգության խորհրդականը կմասնակցի Ժնևի բանակցություններին։
Ավելին, մամուլի ծառայության հաղորդմամբ, Զելենսկու հետ զրույցից հետո Սթարմերը զանգահարել է Դոնալդ Թրամփին, որին նաև տեղեկացրել է G20 գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների մասին։
«Առաջնորդները համաձայնել են, որ իրենց թիմերը վաղը Ժնևում համատեղ կաշխատեն ԱՄՆ 28 կետանոց ծրագրի շուրջ։ Նրանք համաձայնել են կրկին խոսել վաղը», — հաղորդել է Քիր Սթարմերի մամուլի ծառայությունը։
