Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում ողջ տարածաշրջանի համար․ Պապուաշվիլի
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում ամբողջ տարածաշրջանի համար, և սա վերաբերում է ոչ միայն տրանսպորտային միջանցքին:
Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
«Սա կարևոր է փոխադրողների համար ավելի լավ պայմաններ ապահովելու առումով, և մրցակցությունը դրա համար ավելի բարենպաստ հիմք է ստեղծում։
Մյուս կողմից, դա տարածաշրջանի կայունության ցուցանիշ է։
Կայունությունը կբարելավի ինչպես միջանցքի շուրջ ենթակառուցվածքները, այնպես էլ տարածաշրջանի տարբեր ոլորտներում ներդրումները», — ասել է նա։
