Պուտինը տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է Ալիեվին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

ՌԴ նախագահը բարձր է գնահատել Ալիևի անձնական ներդրումը Մոսկվայի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում։
Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել ամուր բարեկամական հարաբերությունների համար և Ալիևին մաղթել առողջություն, երջանկություն և բարեկեցություն։

You may also like...