Շինծու դատավարություն Բաքվում. Ռուբեն Վարդանյանը պահանջել է նիստերի արձանագրությունները

Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «գործով» հերթական «դատական նիստը»։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Վարդանյանը հայտարարել է, որ ցանկանում է ծանոթանալ «դատարանի» նիստերի որոշումներին և արձանագրություններին։
Բացի այդ, նա խնդրել է նախկինում ներկայացված միջնորդությունների վերաբերյալ որոշումների քաղվածքը։ Փաստաբան Աբրահամ Բերմանը աջակցել է Վարդանյանի միջնորդությանը։
Рубен Варданян во время суда (8 июля 2025). Баку - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2025
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

You may also like...