ՊՆ ռազմական ոստիկանությունը Երևանում անցկացրել է «Կարգազանց-2023» միջոցառումը

Հոկտեմբերի 18-ին` ժամը 07։00-ից սկսած, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչության և պարետային ծառայության կողմից Երևան քաղաքում իրականացվել է «Կարգազանց-2023» միջոցառումը։

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, միջոցառման ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են ճանապարհատրանսպորտային  և համազգեստի կրման կանոնների խախտման դեպքեր։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից իրականացվող նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ են ունենալու։

You may also like...