Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվել է, խափանման միջոցը՝ փոփոխվել
Դատարանը վերացրել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով մեղադրյալներից Լիդյա Մանթաշյանի կալանքը, կիրառել վարչական հսկողություն և գրավ՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով:
Պաշտպան Տաթևիկ Սողոյանն առաջարկել էր կիրառել վարչական հսկողություն ու բացակայելու արգելք:
Դատախազները, որ անցած շաբաթ դեմ էին Մանթաշյանի ազատ արձակմանը, այսօր ընդունելի են համարել փաստաբանների հիմնավորումներն ու մտահոգությունները և առաջարկել կիրառել բացակայելու արգելք գրավով:
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ:
Հրապարակվել են այս ամենը հաստատող ձայնագրություններ ևս, որոնցում տարատեսակ ցուցումներ է տալիս, պլաններ ներկայացնում հենց Գալստանյանը:
Ձերբակալվածների թվում է նաև «Սրբազան պայքար»-ի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը:
