Մատչելի բնակարան և աշխատանք՝ արցախահայերին. «Համահայկական կոնգրես» բարեգործական կազմակերպության նոր նախաձեռնությունը
Հայրենազրկման արհավիրք տեսած արցախահայությանն աջակցելու նպատակով «Համահայկական կոնգրես» բարեգործական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Արցախահայերին աջակցության նախագծեր» համագործակցային ծրագիրը, որն ունի 2 առանցքային բաղադրիչ․
- ԲՆԱԿԱՐԱՆ ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ
- ԲԻԶՆԵՍ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ
ԲՆԱԿԱՐԱՆ ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ
Արցախահայերին բնակարաններով ապահովելն առաջնահերթ է․ «Համահայկական կոնգրես» բարեգործական հասարակական կազմակերպությունն առաջարկում է այդ խնդրին իր լուծումները։

Փայտե կարկասը (100*150մմ, 75*150մմ, 50*150մմ), որը համակցվում է վահանակների հետ, ապահովում է ապահովելով բարձր սեյսմակայունություն։ Տունը դիմանում է մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի։ Ստանդարտներին համապատասխան կառուցված տունն առանձնանում է երկարակեցությամբ. շահագործման ժամանակահատվածը 100 տարի և ավելին է։
Առաջարկվող տներն օժտված են էներգաարդյունավետության ամենաբարձր` A ցուցանիշով։ Ընդամենը 17,4 սմ հաստությամբ պատի էներգախնայողությունը հավասար է 2,7 մետրանոց աղյուսե պատի նույն ցուցանիշին։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ։
Մեր մասնագետները հնարավորինս արագ կկապնվեն Ձեզ հետ։


