Հռոմի Պապի մասնակցությամբ պատարագ՝ Ստամբուլի հայկական Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր տաճարում

Հռոմի Պապ Լևոն XIV-ը Թուրքիա կատարած առաջին արտասահմանյան այցելության վերջին օրն այցելել է Ստամբուլի հայկական եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր տաճար, մասնակցել պատարագին:

Նա կայցելի նաև Պոլսո հայոց պատրիարքարան:

Քահանայապետի այցը Նիկիայի առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակի առիթով է:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Հռոմի Պապն իր առաջին արտասահմանյան այցի շրջանակում կայցելի Թուրքիա և Լիբանան:

You may also like...