Իսրայելն ակնկալում է, որ Սիրիան ապառազմականացված բուֆերային գոտի կստեղծի մինչև Դամասկոս. Նեթանյահու

Իսրայելն ակնկալում է, որ Սիրիան ապառազմականացված բուֆերային գոտի կստեղծի մինչև Դամասկոս՝ հայտարարել է Բենիամին Նեթանյահուն:

Հրեական պետության վարչապետի խոսքով՝ դա անհրաժեշտ է Իսրայելի քաղաքացիների անվտանգությունը երաշխավորելու համար:

«Հոկտեմբերի 7-ից հետո վճռական ենք պաշտպանելու մեր սահմանային համայնքները, այդ թվում՝ հյուսիսային սահմանը, և կանխել ահաբեկչական բազաների ստեղծումը:

Կպաշտպանենք նաև մեր դրուզ դաշնակիցներին»,- շեշտել է Նեթանյահուն: Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հասնել սիրիացիների հետ համաձայնության:

Ավելի վաղ՝ տեղեկություններ էին տարածվել, որ իսրայելական տանկերը մուտք են գործել Սիրիայի տարածք:

Արաբական ԶԼՄ-ների տվյալով՝ իսրայելցի զինվորականներն անցակետ են տեղադրել Քունեյտրա հարավային նահանգում և խուզարկել տեղացիներին։ Նշվում է, որ սա նման առաջին դեպքը չէ:

You may also like...