Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ. Սուրենյան

Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հրապարակելով նկար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հյուսիսային հատվածում եղանակային կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել:

Շիրակի և Լոռու մարզերում ուժգին քամի է՝ ուղեկցված անձրևի ու կարկուտի տեղումներով:

You may also like...