Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է էապես փոխել տարածաշրջանի ճարտարապետությունը. Միրզոյան (տեսանյութ)
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերը ստեղծեցին աննախադեպ հնարավորություններ։
Այս մասին դեկտեմբերի 2-ին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 6-րդ նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ եվրոպացի գործընկերների հետ քննարկել է TRIPP նախագծի շուրջ իրականացվող աշխատանքները։
Նախարարի խոսքով՝ լրացուցիչ քայլերը, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը և խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը, կարող են էապես փոխել ամբողջ տարածաշրջանի քաղաքական և տնտեսական ճարտարապետությունը։
