Թուրքական կողմը կապահովի այն երթուղին, որով Հունգարիան կարող է գազ ստանալ Ռուսաստանից. Օրբան
Թուրքական կողմը կապահովի այն երթուղին, որով Հունգարիան կարող է գազ ստանալ Ռուսաստանից՝ հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցություններից հետո:
Նրա խոսքով՝ 2025 թվականին Բուդապեշտն արդեն «Թուրքական հոսք» գազատարով ստացել է 7,5 մլրդ խմ գազ։
Օրբանը նաև տեղեկացրել է, որ Էրդողանի հետ քննարկել են Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցը:
Նա բարձր է գնահատել Թուրքիայի նախագահի ներդրումը այդ գործընթացում:
Հունգարիայի վարչապետի խոսքով՝ Էրդողանն այդ հարցում միակ հաջող միջնորդն է:
