Թուրքիայի նախագահը խոսել է Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացել է հեռախոսազրույց:
Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։
Էրդողանը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ:
Զրույցի ժամանակ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում առևտրի ոլորտում:
Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։
Էրդողանը մասնավորապես գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացի կապակցությամբ և ընդգծել Թուրքիայի աջակցությունն այդ գործընթացին։
