Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները շարունակվում են

Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները շարունակվում են: Կրկին թիրախում են հայտնվել Թեհրանը, Սպահանը, Թավրիզը և այլ բնակավայրեր, հաղորդվում է զոհերի և վիրավորների մասին:

Իրանական ԶԼՄ-ները գրում են, որ բացի ռազմական օբյեկտներից՝ նաև գազատար է թիրախավորվել:

Իսլամական Հանրապետության ուժերն էլ հարվածել են Իսրայելին: Թել Ավիվում կան ավերածություններ, տագնապի ազդանշաններ են հնչել Երուսաղեմում:

Պայթյուններ են որոտացել նաև Էրբիլում և Սաուդյան Արաբիայում:

You may also like...