Ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում. ինչ է նախազգուշացնում Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը

Հյուսիս-արևմուտքից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 26-ին, դեկտեմբերի 27-ի գիշերը առանձին շրջաններում կտեղա թույլ ձյուն։

Ինչպես նախազգուշացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, դեկտեմբերի 27-ին՝ կեսօրից հետո՝ դեպի երեկո, դեկտեմբերի 27-ին լույս 28-ի գիշերը ու առավոտյան հանրապետության ողջ տարածքում, դեկտեմբերի 28-ի ցերեկը Գեղարքունիքում, Արարատում, Վայոց ձորում ու Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ առատ։

Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում են նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 27-ին՝ ուշ երեկոյան, դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։

You may also like...