Մենք երկխոսության մեջ ենք հայ գործընկերների հետ և սպասում ենք արդյունքներին. Գալուզին

Նախևառաջ, Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտականություններով։ Հայաստանը տեղյակ է կազմակերպության շրջանակներում կայացված բոլոր որոշումներից, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Известия»-ին տված հարցազրույցում։

«Եվ, իհարկե, մենք ակտիվորեն աջակցում ենք Հայաստանի լիարժեք մասնակցությանը ՀԱՊԿ աշխատանքներին, քանի որ բացարձակապես պարզ է, որ Հայաստանի, ինչպես նաև այս կազմակերպության մյուս անդամների համար իսկապես հուսալի անվտանգությունը կախված է դրանից։
Իհարկե, մենք ուրախ կլինենք տեսնել հենց այս արդյունքը», — նշել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ եթե ՀԱՊԿ անդամ պետությունը չկատարի կազմակերպության շրջանակներում իր պարտավորությունները, մասնավորապես՝ եթե ունի երկու տարվա բյուջետային պարտք, ապա այն կարող է ենթարկվել ՀԱՊԿ-ում քվոտաների համար առաջադրվելու իր քաղաքացիների իրավունքի կասեցմանը, ինչպես նաև կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքից զրկվելուն մինչև պարտքերի լրիվ մարումը:

Մենք երկխոսության մեջ ենք մեր հայ գործընկերների հետ։ Սպասենք այս երկխոսության արդյունքներին։

You may also like...