Միանում եմ Բարենորոգման հայտարարությանը. Տեր Գալուստ քահանա Սահակյան

Տեր Գալուստ քահանա Սահակյանը ևս հայտարարել է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը միանալու մասին։

«Ես՝ Տեր Գալուստ քահանա Սահակյանս ողջունում եմ ՀՀ վարչապետի եւ տասը եպիսկոպոսների ընդունած՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բերենորոգման հայտարարությունը, աջակցում եւ միանում եմ Բարենորոգման հայտարարությանը»,- սոցցանցի իր էջում գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 5-ին Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհուրդի ստեղծումը, հայտարարել էր, որ միանում է նրանց, ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։

Հունվարի 9-ին Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը և Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը, Տեր Մովսես քահանա Աշուրյանը, Տեր Պողոս քահանա Միքայելյանը ևս հայտարարել են, որ միանում են ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների՝ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը:

Հիշեցնենք՝ հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հայտարարություն էր հրապարակել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման վերաբերյալ:

You may also like...