Քննարկվել է «Գավառ» 220 կՎ օդային գծի վերակառուցման հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը խորհրդակցություն է անցկացրել ՀԾԿՀ և էներգետիկ համակարգի ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Հանդիպման ընթացքում շահագրգիռ պետական մարմինների և ընկերությունների հետ քննարկվել է «Գավառ» 220 կՎ օդային գծի վերակառուցման հարցը։
Նախարարի տեղակալի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ նախագծային աշխատանքների մեկնարկի և հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։

You may also like...