Պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-2 միջպետական ճանապարհի՝ Մեղրու տարածաշրջանով անցնող հատվածը

Հիմնանորոգվում է Մ-2 միջպետական ճանապարհի կմ336+550-կմ338+350 հատվածը՝ մոտ 2կմ երկարությամբ։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:

Ճանապարհն անցնում է Մեղրու տարածաշրջանով։

Ասֆալտբետոնե ծածկը տեղադրված է, այժմ ընթանում են անվտանգության տարրերի տեղադրման աշխատանքներ։ Առաջիկայում նաև կգծանշվի։

Հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ պետբյուջեի միջոցներով։

You may also like...