Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ապակայունացման որեվէ հիմք չկա պարզապես. Փաշինյան (տեսանյութ)
Այո, Ադրբեջանական մամուլում կան հոդվածներ, որոնց թեզն այն է, որ ՀՀ-ին կամ անձամբ ինձ ներքաղաքական նկատառումներով պետք է պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ, մինչդեռ ցանկացած շատ թե քիչ որակավորված կամ նույնիսկ չորակավորված դիտորդը կարող է տեսնել, որ ընդհակառակը, հենց ներքաղաքական նկատառումներով մեզ՝ կառավարող թիմին և կոնկրետ ինձ, ձեռնտու է, որ տարածաշրջանում իրադրությունը լինի կայուն, սա ակնհայտ փաստ է:
Այս մասին Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանn ի պատասխան հարցի՝ ադրբեջանական մամուլում հրապարակումներ եղան, թե ՀՀ-ն, ելնելով ներքաղաքական շահերից, նոր պատերազմ է նախապատարստում Ադրբեջանի դեմ, ի՞նչ իրական նպատակ են հետապնդում այս հոդվածները:
«Ձեր և իմ հիշատակած հոդվածները ցույց են տալիս, որ կան ուժեր, որոնք շահագրգռված են տարածաշրջանում իրադրությունը ապակայունացնելով: Մեր արձագանքը դրան պետք է լինի՝ չտրվել այդ սադրանքին և անհոգնել պարզաբանել մեր դիքրորոշումը:
Նրա խոսքով՝ առաջիկայում պետք է դելիմտիացիայի պրոցես սկսվի փոխադարձ համաձայնությամբ հաջորդ հատվածում: «Այս առումով ուզում եմ ընդգծել, որ ես բացառում եմ որևէ գործողություն ՀՀ կողմից, որը նպատակամղված կլինի տարածաշրջանում իրադրությունը ապակայունացնելուն»,- նշեց նա:
Փաշինյանը նշեց, որ մեր երկրի ավելի քան 200 քմ տարած օկուպացված է, բայց հայտարարել ենք ու հայտարարում ենք, որ այդ տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր մեր օրակարգում չկա, որովհետև սահամանզատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի հաստատումը և սահամանզատման գործընթացը հնարավորություն է տալիս, որ մենք բանակցային իրավական հիմքի վրա այդ հարցերը լուծենք:
«Մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին, ՀՀ-ն ռազմական խնդիրներ որևէ հարևանի նկատմամբ չունի, մենք մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու ինքիշխանությունը ճանաչել ենք և ճանաչում ենք: Իմ գնահատականն այն է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում էսկալացիայի որևէ հիմք չկա պարզապես»,- շեշտեց նա:
