Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը
Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել:
Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի երկկողմ կապերը, ինչպես նաև համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
