Ես հավանում եմ քրդերին և փորձում եմ պաշտպանել նրանց. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ իրեն դուր են գալիս քրդերը՝ հավելելով, որ իր վարչակազմը փորձում է պաշտպանել այդ էթնիկ խմբին, հայտնում է Rudaw-ը:
Հայտարարությունն արվել է քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈՒ) դեմ սիրիական բանակի շարունակական հարձակումների ֆոնին՝ չնայած երեքշաբթի ուշ երեկոյան Դամասկոսը հայտարարել էր քառօրյա հրադադարի մասին:
Սիրիայի քրդական ուժերի հսկողության տակ գտնվող հյուսիսարևելյան շրջանի, Թուրքիայի և եվրոպական մի շարք երկրների քրդերը ցույցեր են կազմակերպել՝ իրենց զայրույթը հայտնելով ԱՄՆ իշխանություններին, որոնք չեն պաշտպանել քրդերին, չնայած «Իսլամական պետության» դեմ պայքարում տասնամյա գործընկերությանը:
Սիրիայի կառավարությունը երեքշաբթի հայտարարել է, որ քրդական մեծամասնությամբ Հասակե նահանգի ապագային վերաբերող մի քանի հարցերի շուրջ «փոխադարձ համաձայնության» է հասել ՍԴՈՒ-ի հետ։
Մանրամասները՝ սկզբաղբյուրում։
