Ինչ է հանձնվել այլ պետությանը Օսկանյանի պաշտոնավարման ընթացքում. Միրզոյանը ներկայացրել է (տեսանյութ)
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի՝ «Թրիփփ»-ի վերաբերյալ հարցին, ասաց.
«Նախկին արտգործնախարարներից մեկն ասում է՝ դե ողորմելի է, 74 տոկոսը տվել են, 26 տոկոսն են իրենց պահել:
Հիմա այդ մարդը, որն ասել է, որ ողորմելի է այդ վիճակը, որով մենք 74 տոկոս տվել ենք ուրիշին. ուշադրություն, իր՝ ԱԳ նախարար լինելու շրջանում «Գույք՝ պարտքի դիմաց» 5 ձեռնարկություն ոչ թե 74 տոկոսով, 100 տոկոսով տվել ենք այլ պետության»:
Նախարարը ներկայացրեց՝ ինչ է հանձնվել այլ պետությանը՝ Վարդան Օսկանյանի պաշտոնավարման ընթացքում.
- «ՀայՌուսգազարդ»-ի վերջին 20 տոկոսը 2013 թվականի փետրվարին. վերջին 20 տոկոսով էլի 100 տոկոսով տվել ենք այլ պետության:
- Մի խողովակ էինք գցում Իրանից գազի համար, այդ խողովակի կեսը մի տարի տվեցին այդ նույն պետությանը, մի կտորն էլ էլի տվեցին այդ պետությանը:
- Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը 100 տոկոսով, ոչ թե 74 տոկոսով տվեցին ուրիշ պետության:
- ՀԷՑ-ը՝ «Ինտեր ՌԱՕ»-ին. կարծեմ ոչ թե 74 տոկոսով, այլ՝ 100 տոկոսով:
Հիմա այս պատմության մեջ ողորմելին ո՞վ է, այ ողորմելիներ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ ՀՀ-ում քաղաքական հայացքների համար մարդ են ձերբակալում, Միրզոյանն ասաց.
