Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև հանդիպման ծրագրեր դեռևս չկան. Արաղչի

Իրանի արտգործնախարարն արձագանքել է ԱՄՆ-ից հնչող նախազգուշացումներին, հայտարարել՝ չեն պատրաստվում բանակցությունների առարկա դարձնել Իսլամական Հանրապետության պաշտպանական և հրթիռային կարողությունների հարցը, առավել ևս՝ փոխզիջումների գնալ:

«Իրանի ժողովրդի անվտանգությունը ոչ մեկի գործը չէ, կընդլայնենք մեր պաշտպանական կարողությունները:

Եթե բանակցությունները արդար լինեն, Իրանը պատրաստ է մասնակցել դրանց»,- մանրամասնել է Աբբաս Արաղչին։

Նա հավելել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև հանդիպման ծրագրեր դեռևս չկան:

«Բազմիցս ասել ենք՝ պատրաստ ենք բանակցությունների, բայց պատրաստ ենք նաև պատերազմի»,- շեշտել է իրանցի դիվանագետը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

You may also like...