Արգենտինայում այրվում են ազգային պարկի հնագույն անտառները

Արգենտինայի հյուսիսում անտառային հրդեհները ոչնչացրել են Լոս Ալերսես ազգային պարկի ավելի քան 40 հազար հեկտար անտառ:

Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, որոշ ծառեր ավելի քան 2500 տարեկան են։

Հրդեհները սկսվել են մի քանի շաբաթ առաջ։

Լա Պամպա նահանգում և Պատագոնիայի մի քանի շրջաններում ներկայումս արտակարգ դրություն է հայտարարված։

Կրակի դեմ պայքարին խանգարում են ուժեղ քամիներն ու շոգ եղանակը։

 Հրշեջներին օգնության են հասնում տեղի բնակիչները՝ օգտագործելով իրենց ձեռքի տակ եղած գործիքները։

Հրշեջները հայտնել են, որ իրենք պարզապես ուժ և միջոցներ չունեն դժվարամատչելի տեղանքում լայնածավալ հրդեհների դեմ պայքարելու համար:

Նրանք մեղադրել են անձամբ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին, որի վարչակազմը վերջին տարիներին մեծապես կրճատել է հրշեջ ծառայության բյուջեն:

 430-ի փոխարեն այժմ կրակի դեմ պայքարում է 390 հրշեջ, շատերը հեռանում են ցածր աշխատավարձի պատճառով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

You may also like...