Արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, մեկնաբանել են Էփշտեյնի հետ կապված սկանդալը
Ուելսի արքայազն Ուիլիամը ու իշխանուհի Քեյթ Միդլթոնը խորապես մտահոգված են շարունակվող բացահայտումներով։
Նրանց մտքերը զոհերի հետ են:
Այս մասին հայտարարել է վերջիններիս ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Ջեֆրի Էփշտեյնի հետ կապված սկանդալը։
Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հունվարի 30-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել էր Էփշտեյնի գործով փաստաթղթերի նոր խմբաքանակ։
Ֆայլերում եղել են լուսանկարներ մի տղամարդու մասնակցությամբ, որը նման է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կրտսեր եղբորը՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորին:

Ներկայացված լուսանկարում երևում է, թե ինչպես է Մաունթբեթեն-Վինձորը չորեքթաթ կանգնած մի կնոջ մոտ։ Լուսանկարներին որևէ համատեքստ չի տրամադրվել, և պարզ չէ, թե երբ և որտեղ են դրանք արվել։
Նախկին արքայազն Էնդրյուի շուրջ սկանդալը բռնկվել էր դեռևս 2019 թվականին, երբ հանրայնացվեց թագավորական ընտանիքի անդամի կապը Վիրջինիա Ջուֆրեի հետ, որը աշխատում էր Էփշտեյնի մոտ։
Իր հուշերում նա պատմել էր, որ Էնդրյուն սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, երբ ինքը 17 տարեկան էր։ 2025 թվականի հոկտեմբերին Չարլզ III-ը կրտսեր եղբորը զրկեց տիտղոսներից ու պատվավոր կոչումներից, ինչպես նաև որոշում կայացրեց նրան վտարել թագավորական նստավայրից։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Էփշտեյնի հետ կապված սկանդալից հետո նախկին արքայազն Էնդրյուն բնակվելու է թագավոր Չարլզին պատկանող Սանդրինգհեմյան կալվածքում։
Հիշեցնենք,որ Ջեֆրի Էփշտեյնը մեղադրվում էր սեռական նպատակներով անչափահաս աղջիկների «հսկայական ցանց» շահագործելու համար:
