Ռուսական զորքերը անօդաչու սարքերով հարվածել են Կիեվին․ վնասվել է Գերագույն ռադայի շենքը
Ռուսական զորքերը անօդաչու սարքերով հարվածել են Կիևին և այլ շրջանների:
Քաղաքացիական օբյեկտներ են տուժել, խաղաղ բնակչության շրջանում հայտնի է զոհերի և վիրավորների մասին:
եղեկություններ կան, որ մայրաքաղաքում վնասվել են Ուկրաինայի Գերագույն ռադայի վարչական շենքերը:
Միաժամանակ, Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ մարտի դաշտում բարդ իրավիճակ է, ռուսական ուժերն առաջ են շարժվում արևելքում:
Մոսկվայից էլ հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերը թիրախավորել են Բրյանսկի, Օրյոլի, Ռոստովի, Բելգորոդի, Լիպեցկի, Կուրսկի և այլ մարզեր:
Կուրսկում կան ավերածություններ, Բելգորոդում քաղաքացիական անձինք են տուժել:
