Գալու է մի օր, որ տարեկան զննումներ անցնելը դառնալու է պարտադիր. Ավանեսյան
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուները կարող են տարեկան զննումներ անցնել:
Առողջապահության նախարարությունը դա խրախուսում է: Գալու է մի օր, որ դա դառնալու է պարտադիր:
Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Քայլեր ենք անում նաև, որպեսզի տարեկան զննումն անցնելու հարմարավետությունն էլ ապահովենք:
Առաջիկայում ArMed-ում գործիքները կբացվեն, հիմա փորձարկման ընթացքում ենք, ըստ որի՝ կլինի օնլայն տարեկան զննման հարցաշար, անձը կլրացնի այդ հարցերը, կհաշվարկվեն նրա հիվանդացության ռիսկի ուղղութունները, և արդեն շատ ավելի սպեցիֆիկ հետազոտությունների ու հետագա քայլերի խորհրդատվություն կստանա»,- ասաց նախարարը:
