Այսուհետ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը տնային կանչի միջոցով նմուշառում կիրականացնի քաղաքացու հասցեում

Այսուհետ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն առաջարկում է նմուշառումներն իրականացնել հենց ձեր հասցեում:
Տնային կանչի շնորհիվ այլևս ստիպված չեք լինի նմուշառման համար այցելել կենտրոն, ձեզ կմոտենա մեր մասնագիտական թիմը:
Այդ մասին հայտնում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից:
«Ծառայությանը կարող եք դիմել աշխատանքային օրերին՝ 09:00-16:00-ն:
Գրանցվելու համար զանգարահեք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի թեժ գծին՝ 8424»,- նշվում է հաղորդագրության մեջ։

You may also like...